ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Ինչպես միշտ շարունակում է հմայել Սևանը

Ինչպես միշտ շարունակում է հմայել Սևանը
22.07.2021 | 09:23

«Ռոսլին» արվեստի հանդեսի հիմնադիր խմբագիր, հրապարակագիր Վրեժ Առաքելյանի և Գրիգոր Մովսիսյան-Նաիրա Կարապետյան ամուսնական զույգի մեկենասությամբ անցած տարի մեկնարկած «70 ճանապարհ դեպի տաճար» մշակութային նախագիծը մոտենում է եզրագծին։ Նախավերջին կանգառը Շորժան էր իր հեքիաթային Սևանով, որը քանի-քանի սերնդի անսպառ ոգևորության աղբյուր է եղել։


Այս պլեների հիմնական ստեղծագորական ուժը թերլեմեզյանականներն էին Հովիկ Անտոնյան, Ռոբերտ Խաչատրյան, Գոռ Շահբազյան, Տարոն Շահինյան, Աղվան Ստեփանյան, Մարիետա Ասատրյան կազմով։ Միակ բացառությունը Սուրեն Խորենյանն էր։
Ակտիվ հանգստի հետ համեմված ստեղծագործական կատարյալ ազատության երկուսուկես օրը բառիս բու առումով գտնված բան եղավ պլեների մասնակիցների համար, որոնց կազմակերպիչներին դժվարությամբ էր հաջողվել կտրել քննական եռուն շրջանից, բերել, կանգնեցնել կտավի հետ առերեսմանը։


Հարկ է խոստովանել, որ այս tete a tete-ը մասամբ հիշեցնում էր արվեստի չինական ուսումնական համակարգում առկա մեթոդը, ըստ որի կլոր տարին ուսանողին ուսուցանող, ապաև նրանից քննություն վերցնող ուսուցիչը տարվա մեջ ինքն էլ է պարտավոր նման մի քննություն հանձնել։ Հատկանշական է, որ այս զրույցը տեղի ունեցավ այն ժամանակ, երբ պլեների մասնակիցներին հյուր էին եկել աշխատանքային այցով Շորժայի՝ նկարիչների միության ստեղծագորական տանը գտնվող ՀՀ նկարիչների միության նախագահ Սուրեն Սաֆարյանն ու պատասխանատու քարտուղար Վահագն Գալստյանը։ Գործընկերներին նրանց այս այցը, որ ընկերականների շարքից ու կարգից էր թեպետ, փաստացի դարձավ միության ու նկարիչների փոխհարաբերությունների կարգավորումների, առկա խնդիրների բարձրացման, մտքերի ակտիվ փոխանակման բավական ակտիվ հարթակ։


Սակայն այնպես չէ, որ «Լիճը, սարը, նկարիչը․ Շորժա» խորագիրն ունեցող այս պլեները չուներ իր պատվավոր հյուրը, որը միջոցառման առանցքային բաղադրիչներից է։ Մշակութային այս կանգառում այդ ընտրյալը ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանն էր, ում մասնակցությամբ հերթական անգամ հավաստվեց, թե կազմակերպիչներն իմացական, ճանաչողական կոնկրետ ու հեռահար ինչ խորքային խնդիրներ են դնում իրենց առջև պլեներների մեջ պատվավոր հյուրի ինստիտուտի ներդրմամբ։ Սա ոչ միայն ազգի տարբեր ոլորտները ներկայացնողների սերուցքի հետ սոսկական, հերթապահ հանդիպում է, այլև հայրենաճանչողության, մարդաճանաչողության կենդանի դասընթացներ փոխադարձ շահավետությամբ, քանզի անհատի համակողմանի ձևավորման, մարդուս դաստիարակության հարցում ոչ պակաս դերակատարություն ունի արվեստը։


Այս պլեներ առնչությամբ մենք մասնակիցներին ուղղված դիտարկումներ չենք անի, քանզի զուգահեռաբար պատրաստվում է արվեստաբանի հոդված, որը կգա ամբողջացնելու ասելիքը, սակայն երիտասարդ գեղանկարիչ Տարոն Շահինյանի հետ ունեցած զրույցի ժամանակ արծարծված մի թեմայի չենք կարող չանդրադառնալ, քանզի այն իր մեջ խորքային լուրջ հուշումներ ունի։
Տարիների ընթացքում, արդեն ավանդույթի ուժով, ղրղզները նախկին Միություն կազմած երկրներին ուղարկված հրավերի մակարդակով կազմակերպում են իսիկկուլյան պլեները, որի բոլոր ծախսերն արվում են պետության գրպանից։ Հիմա մտովի պատկերացրեք հիշատակված Խորհրդային Միության տարածքը, ամեն մի նախկին հանրապետությունից Ղրղզստանի ունեցած հեռավորությունը, այնտեղ օդանավով հասնելու տոմսերի գները, հյուրանոցում շուրջ մեկ ամիս հյուրերին պահելու, սնուդը հոգալու, ուտելու, հավելյալ մնացած ծախսերը, այդ ամեն գումարեք իրար, տեսեք ի՛նչ կարգի թիվ է ստացվում ստացվում։


Կրկնում ենք՝ ծախսային ողջ բեռը պետությունը վերցնում է իր համեստ ուսերին։
Վերցնում է գիտե՞ք ինչի համար։ Աշխարհին թե՛ Ղրղզստանն է հանրահռչակում որպես երկիր և թե՛ մշակութային, այսպես ասած, ներթափանցում կազմակերպում։
Նկատեք՝ ուրիշինի ներգրավումով, ձեռքի հետ իրենն էլ զարգացնելով։
Մենք ինչ ենք անո՞ւմ։
Ինչ կա, որ ինչ անենք։


Ձրիակերներով հո՜վ նստած՝ պետության տեղը մեկենասների ինստիտուտի ծավալելիքին ենք ապավինում։
Եթե, իհարկե, ապավինում ենք։
Ցավոք սա է մեր ժամանակներից մեզ հասած մեր բաժին խաչը, ու խոշորր բարեբախտություն է, որ երկրում մշակույթի դեռևս խենթ սիրահարներ կան․․․


Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 149288

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ